Իլգար Մամեդովին դատապարտել են 8 տարվա ազատազրկման
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործողությունները քննող դատարանն ավարտել է Իսմայիլիի բողոքի ակցիաների գործով ձերբակալվածների նկատմամբ դատական գործընթացը: 8 մարդ ստացել է պայմանական ազատազրկում:
REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին դատապարտել են 8, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուին՝ 7, իսկ Էլշան Ղուրբանովին՝ 5 տարվա ազատազրկման: 2013 թվականի հունվարի 23-24-ին Իսմայիլիում տեղի էին ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ, ինչի համար հիմք էր ծառայել գործադիր իշխանության ազգականների ու մերձավորների կոպիտ պահվածքը:
Մամեդովը ձերբակալվել է փետրվարի 4-ին: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Իլգար Մամեդովին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: