Ինչպես վայելել տնտեսական ճգնաժամը
Pics.ru կայքը գրում է, որ փոխարժեքի տատանումները մարդկանց ամենաանհանգստացնող հարցերի է: Կայքը, սակայն, փորձել է նման իրադրության մեջ դրական կողմեր գտնել:
1. Դիետա: Քանի որ միսը, տրոպիկական մրգերը և էկզոտիկ բանջարեղենը թանկանում են, դա նշանակում է, որ մենք կսկսենք ավելի օգտակար սնունդ օգտագործել՝ հնդկաձավար, բրինձ և այլն: Արդյունքում եթե չհրապուրվենք հացով և կարտոֆիլով, կարող ենք քաշ կորցնել ու ավելի լավ տեսք ունենալ:
2. Այն կանանց հնարավորւթյուն կտա ավելի շատ զբաղվել տարիներ շարունակ մոռացության մատնված ձեռագործությամբ:
3. Քանի որ մեր տրամադրության տակ ճգնաժամի արդյունքում ավելի քիչ մթերքներ կլինեն, ապա մենք ավելի շատ նոր կերակուրներ պատրաստելու և խոհարարական արվեստը զարգացնելու հնարավորություն կունենանք:
4. Կանայք ավելի քիչ բաներ կգնեն: Հագուստ գնելը տնտեսական ճգնաժամի պայմաններում շքեղություն կդառնա, և տղամարդիկ ավելի քիչ կլսեն հետևյալ արտահայտությունը. «Արի խանութ գնանք: Դու ինձ կօգնես զգեստ ընտրել»:
5. Եթե բենզինի գինը շարունակի աճել, ապա ավտոմեքենայով երթևկելեը թանկ հաճույք կդառնա: Այդ պատճառով կնվազեն խցանումները:
6. Մենք հոգեպես ավելի հարուստ կդառանանք: Քանի որ զվարճանքների վրա ծախսելու գումար չենք ունենա, ստիպված կլինենք դիմել գրադարանի օգնությանը, ինչը մեզ ավելի զարգացած կդարձնի:
7. Ապրելու համար ավելի էժան երկիր տեղափոխված մարդիկ կվերադառնան հայրենիք, քանի որ այդ պարագայում ստիպված չեն լինի տան վարձավճար տալ:
8. Մենք ավելի կմոտենանք բնությանը: Երբ կունենանք ազատ ժամանակ և զվարճանքների վրա ծախսելու շատ գումար չի լինի, ստիպված կլինենք հաճախ գնալ բնության գիրկը:
9. Կսովորենք նորոգել տարբեր իրեր: Եթե մինչև ճգնաժամը մենք սովորել էինք փչանալու դեպքում դրանք դեն նետել և նորը գնել, ապա ճգնաժամի պայմաններում ստիպված կլինենք դրանք նորոգել:
10. Մենք կսկսենք գնահատել այն, ինչ ունենք:
Թարգմանությունը 168.am-ի