Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողները, նոյեմբերի 14-ին, ժամը 22.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Ս.-ին: Արման Ս.-ն ձերբակալվել է:
«Սառը պատերազմը» շարունակվում է:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 18-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից մշակած կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի դրույթները:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2015թ. պետական բյուջեի պլանավորման և նախատեսվող նոր ծրագրերի հետ կապված որոշ հարցեր:
Հանդես գալով ելույթով՝ Հովհաննիսյանն ամբողջ մայրցամաքից հավաքված քույր կուսակցությունների պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաեւ Եվրոպայի երկակի հետագծին՝ երկրում օրենքի գերակայության, սահմանադրական իրավունքների, ազատ ու արդար ընտրությունների, իրավակարգ իշխանության ձեւավորման, արդյունավետ կառավարման եւ մարդկային արժանապատվության աջակցման գործում:
«Ես ո’չ ԲՈՀ-ին ներկայացրել եմ, ո’չ էլ դրա կարիքն ունեմ: ԲՈՀ-ը ոչ մի կապ չուներ դրա հետ, որ հաստատեր կամ չհաստատեր: Ես վաղը չէ մյուս օրը չեմ պատրաստվում ռեկտոր դառնալ կամ ամբիոնի վարիչ աշխատել, դրա կարիքը ես չունեմ»,- ասաց նա: Մարզպետը նշեց, որ «պատմափիլիսոփայական» եզրույթն ընդհանրապես չի գործածել: «Ես «պատմափիլիսոփայական» բառ ոչ մեկին չեմ ասել, ոչ էլ արտահայտել: Ես չգիտեմ` ով ա գրել, դա գրողին հարցրեք»,- ասաց նա:
Նոյեմբերի 17-ին, ժամը 05.30-ին, 1985 թ. ծնված Գարիկ Բ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, իր ծանոթ 1985 թ. ծնված Էդվարդ Ք.-ն, իր եղբայրներ՝ 1987 թ. ծնված Իշխան և 1993 թ. ծնված Նվեր Ք.-երի, ընկերներ՝1989 թ. ծնված Հայկ Ա.-ի ու 1993 թ. ծնված Հայկ Ս.-ի հետ, գալով Կարմիր գյուղ, տնից դուրս են հրավիրել իրեն:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, շարունակվում է՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:
Դրական գնահատելով չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստը, մնացածը պատգամավորն անվանեց «այլանդակություն»
Թուրքիան բնակչության տոկոսային հարաբերությամբ Ռուսաստանից հետո ամենաշատ ոստիկաններ ունեցող երկիրն է:
«Որ կրակում են, մտնում ենք տուն, դուրս չենք գալիս, մինչև ավարտվի: Արդեն սովորական բան են դարձել էդ կրակոցները մեզ համար: Որ չեն կրակում, ավելի վտանգավոր է, մտածում ենք` տեսնես ի՞նչ կա մտքներին, ի՞նչ են ուզում անեն, իսկ որ կրակում են, արդեն գիտենք, որ մտքներին դա է, հա կրակելու են մի քանի ժամ»,-ասում է Սյուզաննան:
Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է` ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Ակնկալվում է, որ խորհրդարանական վաղաժամ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի կեսերին:
«Եթե դու ուլտիմատումներ ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է»
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղի բնակիչներ ոմն Վաղո և Նորո ծեծի էին ենթարկել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ին` դեմքի և մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
կերանի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ մայոր Վիտալի Բելոկոնը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
«Ի՞նչ բանակցել այդ կետերի առթիվ, որ ժողովրդի պահանջներն են: Դրանք լուծել է անհրաժեշտ, լուծել: Իշխանությունն է տիրապետում դրանք լուծելու լծակներին»,- ասաց նա:
Մինչև 60 դոլարի նավթի գնանկումը խնդիր չի առաջացնի 2015 թվականի պետբյուջեի համար:
«Մեր կանայք այդ երկու կոպեկի համար չէ, որ ընտանիք են կազմում ու երեխա են ունենում: Պարզապես մենք ընտանիքապաշտ, երեխապաշտ ժողովուրդ ենք»
Մենք չենք կարող համաձայնվել Ուկրաինայում իրավիճակի վատթարացման միտման հետ:
Ու մի զարմացեք, որ Կառավարությունը նոր-նոր որոշում է ընդունել սահմանամերձ որոշ գյուղերին արտոնություններ տալ կոմունալ ծախսերը փակելու համար, քանի որ եթե այս վիճակը պահպանվի, մենք սահմանամերձ շրջաններում այլևս բնակչություն չենք ունենա
Ֆիլիպ Համոնդն իր հերթին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ եզրափակիչ համաձայնագիրը կարող է ստորագրվել սահմանված ժամկետում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ որոշում չի կայացվել ընդդիմության ոչ կառուցողական պահվածքի արդյունքում:
Նա արդեն իսկ կալանավայրում անցկացրել է երկու տարի ու երկու ամիս, և դատարանը համարել է, որ այդ ժամկետը բավական է՝ պատիժ կրելու համար:
«Գործատուի գործը չի, որ վճարի մայրության նպաստ: Մասնավորը չի հասկանում, թե ինչո՞ւ համար պետք է վճարի հղիության նպաստ»
«Մենք կամովին համաձայնում ենք որոշակի լիազրոություններ գործուղել այս կամ այն վերազգային մարմնին, որը արել ենք նաև այլ դեպքերում: Այնպես որ, այստեղ Սահմանադրության հետ գոնե խնդիր չկա»
Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները հնարավոր են, եթե չներկայացվեն չափազանց մեծ պահանջներ:
Արշակ Սադոյանը Գուրգեն Եղիազարյանին անվանեց «Կրեմլի գործակալ», ինչին Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. « Ես հավաքագրող եմ, քո պես մարդկանց եմ հավաքագրել»:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը: