
«Քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ». Էդուարդ Շարմազանով

«Երկխոսությունը նրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրենց տեսակետները` հասարակության խնդիրները լուծելու համար: Եթե դու ուլտիմատումներ ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկի և խորհրդարանական ուժերի արձագանքի մասին:
ԱԺ նախագահի մոտ խորհրդակցությունից ՀԱԿ-ի բացակայությունը Շարմազանովը բացասական գնահատեց. «Քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ: Մերժում են առահասարակ երկխոսությունը նրանք, ովքեր ասելիք և անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը մարգինալների գործելաոճն է»: