Ես վստահ եմ, որ ուղղաթիռը ոչնչացնելու գործողությունը նախապես էր պլանավորվել: Դա ապացուցվում է նաեւ նրանով, որ նախապես պատրաստ էին նաեւ տեսախցիկները, որոնք նկարել են ուղղաթիռի խոցումը: Դա տեղի է ունեցել կեսօրից հետո, երբ արեւը ընկնում է այն մարդկանց աչքերին, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերում, բայց դա այդ կադրերում տեսանելի չէ:
Ջորջ Նալբանդյանն այսօր զբաղվում է ռազմական սարքերի նախագծմամբ, սակայն համոզված է, որ ամեն ինչ սկսվում է օդում սավառնող օդապարուկ պատրաստելուց, որը հեշտ է թվում, սակայն հաշվարկները, որպեսզի երկնքում ճիշտ սավառնի և կառավարվի քամու ուղղության հետ, նման է օդանավ պատրաստելու սխեմային:
«Պարզվել է, որ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող Լ. Հայրապետյանն ունեցել է բնածին սրտի արատ: Վերջինիս ծնողները բացատրություն են տվել, որ ավելի քան 10 տարի է, ինչ նա հաշվառված է եղել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող սրտաբանական հիվանդանոցում»,- ի պատասխան մեր հարցման՝ հայտնել են Քննչական կոմիտեից:
Եռյակի ներկայացուցիչներին անընդհատ տրվում է այն հարցը, թե երբ են իրենք կազմակերպելու հաջորդ հանրահավաքը: Սակայն այդ հարցին որևէ կոնկրետ պատասխան չի հնչում, այլ ասվում է, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստումև ս քննարկվել է այդ հարցը, սակայն դարձյալ որևէ որոշում չի կայացվել:
Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է։
«Զինադադարի խախտումների անպատժելիությունն արդեն իսկ լայն տարածում է գտել, և միջազգային միջնորդները պետք է գործի անցնեն, այլապես կարող են ամբողջությամբ կորցնել իրենց մանդատը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը: