Բաժիններ՝

«Զավեշտ է, որ աղջիկներին փող տանք, ավելի շատ երեխա կունենան». Գալուստ Սահակյան

«Ձեր ասելով ստացվում է, որ սպասում են՝ պետբյուջեն փող տա, որ մայրանան: Այդ տոնայնությունը չի բավարարի մեր հասարակությանը: Նույնիսկ երբ ոտքի են կանգնում կանայք, նրանք այդ մասին չեն խոսում, խոսում են հավասարության մասին: Մեր ընտանիքը փողով չի, երիտասարդությունը ամուսնանում է, ընտանիքը դառնում է մեր սրբության սրբոցը»,- այսօր ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծի հետ կապված իր արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նշելով, որ ադրբեջանական հասարակությունում ունենում են 10-ից ավելի երեխաներ, Գ.Սահակյանը վստահեցրեց, որ նպաստի շեմ չդնելու դեպքում էլ ավելի շատ երեխաներ չեն ծնվի. «Ես չեմ կարծում, որ օրենքը միտված է դրան: Օրենքը միտված է, որ նորածին քաղաքացին զգա պետության հոգածությունը: Զավեշտ է, որ աղջիկներին փող տանք, ավելի շատ երեխա կունենան: Սա վիրավորական է: Մենք մեր հնարավորություններով ենք առաջ շարժվում: Մեր կանայք այդ երկու կոպեկի համար չէ, որ ընտանիք են կազմում ու երեխա են ունենում: Պարզապես մենք ընտանիքապաշտ, երեխապաշտ ժողովուրդ ենք: Եվ պետության խնդիրն է, թե ինչ անի, որ պաշտպանի քաղաքացուն»:

Խոսելով հայ կնոջ «անկաշառության» մասին՝ Գ.Սահակյանը նկատեց. «Նրանք ընտանիքի կանայք են, այն կանայք չեն, որ փողով ունենան»:

Ըստ Սահակյանի՝ մարդիկ տնակներում 10 երեխա են ունենում. «Երեխայի ծնունդը չի պայմանավորվել երբեք ու երբեք, թե ինչքան փող ենք հատկացնում այդ ընտանիքին: Պետությունը իր քաղաքականությունն է մշակել, թե ինչպես աջակցի: Շատ կունենանք, ավելի շատ կտանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս