Գալուստ Սահակյանի մոտ հրավիրված խորհրդակցությունն ավարտվել է անարդյունք
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկի շուրջ խորհրդարանական խմբակցությունների խորհրդակցությունը: Որևէ արդյունք չի գրանցվել: Պատգամավորները լրագրողներին ասացին, որ դեռ պետք է խմբակցություններում քննարկեն, հետո կտեղեկացնեն արդյունքի մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ որոշում չի կայացվել ընդդիմության ոչ կառուցողական պահվածքի արդյունքում:
Խորհրդակցությունը, որ բավականին կարճ տևեց, մասնակցում էին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, բացի ՀԱԿ-ից: Թե ի՞նչ պատճառով ՀԱԿ-ը չէր մասնակցում, առայժմ պարզ չէ: