 
                        Վիեննայում մեկնարկում է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների եզրափակիչ փուլը
 
                                    France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները հնարավոր են, եթե չներկայացվեն չափազանց մեծ պահանջներ: Այս մասին այսօր՝ Վիեննայում մեկնարկող բանակցությունների ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը.
«Պայմանավորվածությունները դեռ հնարավոր են: Եթե միայն մյուս կողմի ներկայացրած չափազանց մեծ պահանջների պատճառով մենք չհասնենք արդյունքի, ապա այդ ժամանակ աշխարհը կհասկանա, որ Իրանը փնտրում էր լուծում, փոխզիջում ու կառուցողական համաձայնագիր, և որ չի նահանջելու իր իրավունքներից ու իր ազգի մեծությունից»
Կողմերը նախապես պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև նոյեմբերի 24-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        