Ոչ մի իշխանափոխության մասին խոսք չի գնում, եթե ինքներս մեզ չխաբենք: Իշխանափոխության մասին բավական անկեղծ արտահայտվեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե ինչպե՞ս կարող է Հովիկ Աբրահամյանի խնամին իշխանափոխություն անել և խոսել փոփոխությունների մասին, նա պատասխանեց. «Այդ հարցը նախ և առաջ դուք պետք է տրամաբանեք, ինձ մի հարցրեք»: Այսինքն,այդ հեգնանքը վկայությունն է այն բանի, որ իշխանությունները շատ սառնասրտորեն են վերաբերվում և լիովին վերահսկում են իրականացվող այդ կրկեսային հանդիսությունները, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում հրապարակում:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները կնպաստեն բարձր մակարդակի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առավել ամրապնդմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին ` ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության՝ թմրանյութերի շրջանառման վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
Նա ընդգծել է, որ երեք երեխայի հայր է, և չի ցանկանում տպավորություն ստեղծել, որ թմրանյութերի օգտագործումը նորմալ ու անվտանգ է:
«Մեր տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թևոսիկին (Թևոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Խլեչյանը դեռևս սեպտեմբերի 1-ին «ՉԻ»-ի հետ զրույցում նշել էր, որ Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 27-ն է»:
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների մասին չէ, այլ՝ առյուծների ձայների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը ընտանի կենդանիների պես, ենթադրաբար, պահում է իր տանը, անընդհատ մռնչում են և վախեցնում մոտիկ ապրող մարդկանց:
Վրաստանի անկախության պատմության ընթացքում դա պաշտպանության նախարարի պաշտոնական առաջին այցն է Գերմանիա:
Ազգային ժողովի «Օրիանց երկիր» խմբակցության նախաձեռնած ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար կազմված աշխատանքային խումբն իր աշխատանքները կսկսի երկուշաբթի օրը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Երեկ քաղբանտարկյալների օրն էր: Այդ օրն առաջին անգամ նշվել է 1974 թվականին՝ մորդովյան եւ պերմյան ճամբարներում գտնվող այլախոհների կողմից, որոնք որոշել էին մոմավառությամբ հարգել բռնաճնշումների բոլոր անմեղ զոհերի հիշատակը: 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին այդ խնդիրների մասին շատ էր խոսվում, հետո հանրային հետաքրքրությունը մարեց: Մարդիկ սկսեցին ապրել իրենց սոցիալական «դարդերով», եւ կարծես թե հանուն ազատության պայքարը թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի կտրվածքով շատ քչերին է հետաքրքրում: Ինձ շարունակում է հետաքրքրել՝ չնայած ոչ ես, ոչ էլ իմ մերձավոր շրջապատը այլախոհ չենք եղել:
«Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները («Ալեքս Գրիգ», «Սամ-սեր գրուպ») միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամի հարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով: Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելի քան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերությունների կողքով է անցել»։
«Մի երկրում, որտեղ հանցագործություն է կատարվել եւ այդ երկիրը հետախուզում է տալիս Ինտերպոլով, պարզ է, որ պետք է նրան արտահանձնեն, Չեխիա տանեն, դա է պահանջում օրենսդրությունը, քանի որ էս երկիրը ինտեգրվել է Ինտերպոլին եւ պարտավոր է կատարել Ինտերպոլի բոլոր պահանջները: Եթե Ինտերպոլը հետախուզում է կատարում Չեխիայում կատարված հանցագործության համար, ուրեմն պետք է նրան հանձնել Չեխիային»:
«Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործում: Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վրաստանի խորհրդարանը երեկ երեկոյան որոշել է այդ օրինագծի քննարկումները հետաձգել մինչև 2015 թվականի մարտի 1-ը:
«Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը, ամոթ է»,- հորդորեց Հակոբյանը:
Սոցիալական փաթեթներով հաջորդ տարվա համար նախատեսված գումարները զգալի պակասել են, իսկ բուժհաստատություններում ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ստանալ համապատախան օգնություն: Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորների այս դիտարկումներին ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ասաց, որ այս տարի որոշակի ճշգրտումներ են նախատեսված:
2015 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կանխատեսվում է 55 հազար դամ (ներառյալ եկամտային հարկը 72.8 հազար դրամ) 2014 թ. 45 հազար դրամի դիմաց: Պ.Սաֆարյանը նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է կենսաթոշակի միջինում 14% աճ:
Բարեփոխումները ոստիկանությունում. 3 տարիների հաշվետվություն հասարակությանը:
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները:
Այս մասին Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Ջերի Ռայսը: Ն
Երեկ Բրյուսելում փաստաթղթեր են ստորագրվել Կիևի ու Մոսկվայի միջև առկա գազային վեճի կարգավորման վերաբերյալ:
231 տարի առաջ Կոնգրեսը որոշել է իր շենքում տեղակայել ԱՄՆ-ի անկախության համար պատերազմի իսպանացի հերոս Բեռնարդո դե Գալվեսի դիմանկարը:
ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Գյումրիում հերթական անգամ բռնություն է կիրառվել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։
Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը:
Դա բացառված է, քանի որ միջազգային հանրությունն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
2005-2014 թթ. Վահագնը չէր եղել Հայաստանում, հոկտեմբերի 5-ին է Ղարաբաղից եկել Դովեղ: Ամուսնալուծված Վահագնը մինչ Ղարաբաղի Մարտակերտ քաղաք մեկնելը Բագրատաշենի շուկայում բեռնակրությամբ է զբաղվել:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա: