Բաժիններ՝

Միջազգային դոնորները երեք միլիարդ դոլար են հատկացրել Արալյան լճի փրկության համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային դոնորները երեք միլիարդ դոլար են հատկացրել չորացող Արալյան լճի փրկության համար: Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը:

Միջոցների հատկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 28-29-ին Ուզբեկստանի Ուրգենչ քաղաքում Արալյան լճի փրկության վերաբերյալ անցկացված միջազգային կոնֆերանսում:

Ազիմովը մանրամասնել է, որ 1.9 միլիարդ դոլարը հատկացվելու է արտոնյալ պայմաններով վարկի տեսքով, ևս մեկ միլիարդ դոլար էր կհատկացվի դրամաշնորհների ու տեխնիկական աջակցության միջոցների տեսքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031