
Աբխազիան չպետք է պատրանքներ տածի միջազգային հանրության ճանաչման հանդեպ. Վրաստանի ԱԳՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Աբխազիայի ներկայացուցիչները չպետք է պատրանքներ տածեն միջազգային հանրության կողմից ճանաչման հետ.
«Դա բացառված է, քանի որ միջազգային հանրությունն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Վրաստանն աբխազներին առաջարկում է կիսել այն բարեկեցությունը, որը Վրաստանին կբերի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացումը»:
Զալկալիանիի այդ հայտարարությունը կապված է Լոնդոնում՝ Chatham house-ում, Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի ելույթի հետ: Չիրիկբան ընդգծել է, որ հանդիսանում է Նիդերլանդների քաղաքացի, և որ իր համար դժվար չի եղել Մեծ Բրիտանիա մուտք գործելը: