Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցից բերման էին ենթարկել 1990 թ. ծնված Անահիտ Մ.-ին:
Ռուսաստանը հոկտեմբերի 22-ից արգել է դրել Ուկրաինայից բուսական ողջ արտադրանքի ներկրման ու տարանցման վրա:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ագրոքաղաքականության նախարարությունը:
Հոկտեմբերի 23-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ և մառախուղ:
«Դուք միաժամանակ ավելի երկար եք մտածում: Մենք հենց վավերացրեցին ԵՏՄ համաձայնագիրը, հաջորդ օրը ասում ենք՝ ՀՀ Մաքսային օրենսդրությունը դադարում է գործել»,- պատասխանեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Ըստ Ն. Ներսիսյանի՝ «էլիտար» բառն այսօր իր բառարանային իմսատից շատ է հեռացել. «Չգիտես՝ ինչ հիմնավորմամբ կարելի է բացատրել այն, որ որևէ գյուղի քարի տակից բխող ջուրը էլիտար է: Ոչ մի բացատրություն չկա և փոխվել են էլիտարի մասին նաև մեր պատկերացումները: Եթե անցյալ դարում էլիտար էր Թումանյանը, ապա այսօր էլիտար է խորովածը կամ զուգարանակոնքը»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, միջպետական, հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Դուք բերել եք մի դրույթը 3 ամսով ուզում եք հետաձգել, երբ օրենքը գործում է: Հայտարարում եք, որ անհարկի վարչարարական ստուգումներ չեն իրականացվելու: Եթե ձեռնարկատերը օրենք է խախտել, ինչպե՞ս կարող եք ստուգումներ չիրականացնել: Եթե ասում եք անհարկի ստուգումներ չեք անի, նշանակում է՝ արել եք անհարկի ստուգումներ: Ոչ իրավաբանական, ոչ նորմալ ձևակերպում է՝ չանցկացնել անհարկի ստուգումներ»,- այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների քննակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Մասնավորապես, նոր հետաքննությունն առնչվելու է Դինքի սպանության գործի հետ կապ ունեցող 9 պաշտոնյայի:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 18.55-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Սուրեն Փ.-ին:
Այս մասին հայտարարել է Բելառուսի Ազգային բանկի փոխնախագահ Սերգեյ Դուբկովը:
«2014թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած 3 285 հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 9.4մլրդ դրամ: Ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքը ավելի քան կրկնակի անգամ, չնայած փաստին, որ հսկողական միջոցառումների քանակը նվազել է 118-ով, հայտնաբերված գումարն աճել է 5.1մլրդ դրամով կամ 118.6%-ով»,-ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները նշել է ՀՀ ՖՆ Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ, ՀԾ գնդապետ Աշոտ Զաքարյանը:
Ազգային ժողովի նոր աշխատակազմը որոշել է հանդես գալ ևս մեկ նորամուծությամբ. ստեղծվում է արհմիություն, որին, որքան էլ տարօրինակ է, անդամակցելու են ինչպես՝ պատգամավորները, այնպես էլ՝ աշխատակազմի ներկայացուցիչները:
«Մինչև այս պահը իրենք չեն ապացուցում, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը ոստիկան է եղել: Այն կադրը, որտեղ ես երևում եմ փողոցում կանգնած, որը նկարահանված է ոստիկանների ավտոմեքենայից, շատ ավելի որակյալ է, քան ճանապարհի տեսախցիկների նկարված կադրերը: Դրանից արդեն պարզ է, որ ոստիկաններն ամբողջ այս գործողությունը նկարահանել են, հետևաբար՝ ես կոչ եմ անում, պահանջում եմ, որ Ոստիկանությունը հրապարակի իրենց իսկ նկարած` ինձ ուղեկցելու և տաքսի կանչելու պահերը, որպեսզի ես ինքս համոզվեմ, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը Ոստիկանությունից էին»,- ասում է Ենիգոմշյանը:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթերցմանը կողմ է՝ պայմանով, որ իրենց առաջադրումները՝ տարանջատել մայր փաթեթը և պետական տուրքի ու հիփոթեքի հարցադրումները՝ ընդունվեն. «Եթե երկրորդ ընթերցմանը չարվի, կողմ չենք լինի այս նախագծին»:
Ղազախստանում ղեկավարներին պաշտոնանկ կանեն նրանց ենթակաների կողմից կաշառք վերցնելու դեպքում:
Համաձայն ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված, հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն` տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում: Հոկտեմբերի 26-28-ին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-8 աստիճանով: Նշված մարզերում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ և նույնիսկ ցերեկային ժամերին կգրանցվեն բացասական ջերմաստիճաններ:
«Բնականաբար, եթե մենք գործ ունենայինք, օրինակ, ծնունդների աննախադեպ աճի հետ, վստահեցնում եմ, որ կառավարությունը մեծ ուրախությամբ այդ բյուջետային միջոցների ավելացումը կապահովեր, որովհետև այդ գործոնը բոլորիս համար, բնականաբար, շատ կարևոր է՝ որպես ժողովրդագրական դրական ազդեցույթուն ունեցող գործոն»,- ասաց նա:
Ըստ Միրումյանի՝ խնդիրն այն է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ
«Այդ նրանց ո՞ր մի կանխատեսումներն են իրականություն դարձել»,- նման հարցադրում այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից մեկի այն կանխատեսումը, որ սահամադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ նախագահի՝ եզրակացության մինչև փետրվար-մարտ հետաձգելը, նշանակում է, որ իշխանությունները ուզում են հրաժարվել դրանից, իրականություն դառանա:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի 2014 թ. գործունեությունն ապահովելու նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել 1,018.145.0 հազար դրամ: Գումարը նախատեսված է՝ մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և դեպարտամենտի՝ 2014 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի համար, որից 965797.9հազ.դրամը՝ աշխատողների աշխատավարձերը, իսկ մնացած 52347.1հազ.դրամը՝ վարչական շենքերի պահպանման, կոմունալ, էլեկտրաէներգիայի, ջեռուցման ծախսերի, ներքին գործուղումների, վարչական ծառայությունների, տրանսպորտային միջոցների սպասարկման և գրասենյակային պիտույքներ ձեռք բերելու համար։
Լ.Զուրաբյանը մեղադրանք ներկայացրեց իշխանական գործընկերներին, որ նրանք մտադրված երկարաձգել են օրինագծերի փաթեթի քննարկումը…
Դրա օգտին քվեարկել է 497 պատգամավոր, դեմ՝ 78-ը, 56 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:
«Ամենևին այն դեպքը չի, որ խոշորները կօգտվեն: Ավելի լավ է խոշորը տանի այնտեղ բիզնես դնի, քանի բնակավայրերը զրկված մնան»:
Ռուսաստանը հատուկ արտոնյալ պայմաններ է շնորհել տաջիկ ներգաղթյալներին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով ԱԺ կանոնակարգի վերաբերյալ պատգամավորի նախաձեռնությանը, առաջարկել է ողջամիտ ձևակերպումներով փորձել հարցին լուծում տալ խորհրդարանում, իսկ հաջորդ նախագծի վերաբերյալ՝ հեղինակի հետ աշխատել՝ երկուստեք ընդունելի նախագիծ մշակելու համար:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Պ.-ին:
Այս մասին երեկ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Հոկտեմբերի 23-ին, 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում գտնվող սեփական տանն օձ է հայտնաբերվել և տեղափոխվել ապակե տարրայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: