Գիտնականները նշել են, որ նման ձեռքբերումը վերջին 40 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունք է: «Մենք ապացուցեցինք, որ ողնուղեղի նյարդերը կարող են վերականգնվել»,-ասել է վիրահատություն իրականացրած բժիշկ Ջեյ Ռեյզմանը:
Լ. Զուրաբյանը ներկայացրեց Կոնգրեսի գնահատականները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եռյակի ձևավորման և գործունեության կարևորությունը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման և արմատական փոփոխություններ անցկացնելու գործում:
«Հայաստանի գործող իշխանությունն ունի բոլոր հնարավորությունները` Ծառուկյանի վրա ճնշում գործադրելու, նրան համոզելու և նրա հետ համաձայնության գալու համար: Ըստ իս` դա շատ լավ հասկանում են նաև Տեր-Պետրոսյանը և «Ժառանգությունը»»,- ասաց նա: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը` վերլուծաբանը նշեց, որ իր կարծիքով` այդ անդամակցությունը վիրտուալ բնույթ է կրելու, քանի որ կան մի շարք օբյեկտիվ տնտեսական իրողություններ, և պայմանագրի ստորագրումից հետո էլ այդ հարցում ոչինչ չի փոխվել:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է լինել զգոն, և կեղծ ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելուց խուսափելու, ինչպես նաև տուգանքներից զերծ մնալու նպատակով հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ստորև բերված պայմաններին.
«Բնականաբար, Սահմանադրություն գրողը Հանրապետականն է, և ենթադրվում է, որ իշխանություն կլինի ինքը, ու եթե նայում ենք քիչ թե շատ հզոր ուժի, ենթադրվում է, որ «Բարգավաճ Հայաստանին» ինքը կհրի դեպի ընդդիմություն»: Ա. Ենոքյանի խոսքով` այն երկրները, որտեղ գործում է երկկուսակցական համակարգը, լավ են աշխատում, իսկ այստեղ պետք է դեռ փորձարկվի.«Համենայն դեպս, կարծում եմ` սա նշանակալից չափով կնպաստի նրան, որ կեղծ ընդդիմություն, կամ պրոիշխանական ընդդիմություններ, կամ ոչ իշխանական ուժեր չեն լինի Հայաստանում»:
ԱԺ-ում կան թվով 19` դոլարային միլիոնատեր պատգամավորներ։ Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը` ԲՀԿ, և միայն մեկը` անկուսակցական։ Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որին բաժին է ընկնում 163.6 միլիոն դոլար, իսկ ԱԺ ամենահարուստ պատգամավորը` նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հայտարարագրած միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար։