
Գուրգեն Արսենյան. Արդյոք ժամանակը չէ՞ ԵՏՄ-ի լույսի ներքո փորձենք մեր տնտեսությունը դիտարկել

«Արդյոք ժամանակը չէ՞ ԵՏՄ-ի լույսի ներքո փորձենք մեր տնտեսությունը դիտարկել, որ ՀՀ ձեռնարկատիրոջ համար ձեռնտու լինի աշխատելը: Ժամանակը չի փոխել փիլիսոփայությունը»,- այսօր ԱԺ նիստում հարցադրումարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Դուք միաժամանակ ավելի երկար եք մտածում: Մենք հենց վավերացրեցին ԵՏՄ համաձայնագիրը, հաջորդ օրը ասում ենք՝ ՀՀ Մաքսային օրենսդրությունը դադարում է գործել»,- պատասխանեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նա նշեց, որ բոլորին հրավիրելու են միասին քննարկել Մաքսային օրենսգրքի փոփոխությունը:
«Շուտով Մաքսային օրենսգիրքը դադարում է գործելուց, երբ ԱԺ-ն վավերացնի ԵՏՄ հետ պայմանագիրը»,- կրկնեց Վ.Այվազյանը: