Բաժիններ՝

Արամ Մանուկյանը՝ Վախթանգ Միրումյանին. Եթե ձախողվեք, կընդունե՞ք, որ ձախողվել եք

«Դուք բերել եք մի դրույթը 3 ամսով ուզում եք հետաձգել, երբ օրենքը գործում է: Հայտարարում եք, որ անհարկի վարչարարական ստուգումներ չեն իրականացվելու: Եթե ձեռնարկատերը օրենք է խախտել, ինչպե՞ս կարող եք ստուգումներ չիրականացնել: Եթե ասում եք անհարկի ստուգումներ չեք անի, նշանակում է՝ արել եք անհարկի ստուգումներ: Ոչ իրավաբանական, ոչ նորմալ ձևակերպում է՝ չանցկացնել անհարկի ստուգումներ»,- այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների քննակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ ֆիանանսների նախարարը չի մերժել, որ այս օրենքի արդյունքում ՓՄՁ-ներ են փակվելու: «Եթե 500 ՓՄՁ փակվի, Դուք ձախողվեք, Դուք կընդունե՞ք, որ ձախողվել եք»,- ֆինանանսերի փոխնախարար Վախթանգ Միրումյանին դիմեց Ա.Մանուկյանը՝ նշելով, որ արդեն ՓՄՁ-ներ են փակվել:

Փոխնախարարը հերքեց, թե իրավաբանական կազուս կա. «Մենք, իհարկե, չենք հաստատում, որ անհարկի ստուգումներ ենք իրականացրել, պարզապես ուզում ենք ձեր մտահոգությունները փարատենք»: Միրումյանը տարակուսեց, թե հարկային բեռի նվազման արդյունքում, երբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում, ինչու են ՓՄՁ-ներ փակվում. «Դա տրամաբանական չէ»:

Թե ձախողման դեպքում արդյոք կընդունե՞ն իրենց ձախողումը, Միրումյանը գերադասեց չպատասխանել և նշեց, թե նախարարն արդեն այդ հարցին պատասխանել է:

«Պատասխանել է, ասել է հրաժարական չի տա»,- նկատեց Ա.Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս