Բաժիններ՝

Մաքսային միության երկրները քննարկում են SWIFT-ի համարժեքի ստեղծման հնարավորությունը

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը Կենտրոնական բանկերի ղեկավարների մակարդակով քննարկում են SWIFT տեղեկատվության փոխանակման միջբանկային միջազգային համակարգի իրենց համարժեքի ստեղծման հարցը:

Այս մասին հայտարարել է Բելառուսի Ազգային բանկի փոխնախագահ Սերգեյ Դուբկովը. «Բելառուսն օգտվում է SWIFT համակարգից, ինչպես և Ռուսաստանն ու Ղազախստանը:

Սակայն դա չի նշանակում, թե մենք չպետք է ունենանք փոխգործակցության այլ աղբյուրներ, որոնք կգտնվեն մեր վերահսկողության տակ և հարմար կլինեն վճարային տեղեկատվության պահպանման տեսանկյունից»:

Նա հավելել է, որ երեք երկրների Կենտրոնական բանկերն աշխատում են ազգային վճարային համակարգերի ինտեգրման վրա, որպեսզի իրենց ազգային վճարային համակարգերը փոխգործակցեն միմյանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս