Բաժիններ՝

Նոյեմբերյանի փողոցներում «Սպիտակ-1»-ը սեւ, մեծ խոռոչներ է բացել

tesankyun.am-ը գրում է. Նոյեմբերյան քաղաքի բնակիչները մեզ բողոքել են, որ քաղաքի խմելու ջրագծի ներքին ցանցը նորոգող «Սպիտակ-1» շինարարական կազմակերպությունը ջրագծերը նորոգելու,ջրաչափեր տեղադրելու համար քարուքանդ է արել քաղաքի փողոցները:

Արդեն սկսվել են աշնան անձրեւները,սելավները քանդված փողոցների հողը լցնում է քաղաքի կենտրոնի ասֆալտապատ շերտի վրա: Նոյեմբերյանի բնակչուհի Սուսաննա Փափախչյանը խիստ հուզված ասաց, որ մայիս ամսին ջրի ցանցը նորոգողները իրեն տան հարեւանությամբ վնասել են ջրագծի 3 հատված, եւ այդ վնասված տեղերից ջուրն իր տուն է լցվում:

Նրա խոսքերով՝ ինքն այդ առթիվ դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոյեմբերյան» ենթատեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանին, վերջինս ասել է՝ այդ վթարները մայր ջրատարում չեն, իրենք չպետք է դրանք վերացնեն:

Ս. Փափախչյանն ասաց, որ իր տան մոտից սելավաջրերի հոսքը հեռացնելու համար ինքը նախկինում տրակտոր է վարձակալել, թեքություն կառուցել.սակայն քաղաքի ջրագծի ներքին ցանցը նորոգողները վերացրել են այդ թեքությունը, եւ ջրերն իր տուն են լցվում, վնասելով տան պատի շերտի 1 մետր բարձրությամբ հատվածը:

Բնակչուհին բողոքեց, որ մի քանի օր առաջ շինարարները իր տան առաջ հողապատնեշ են կառուցել,որի հետեւանքով սելավաջրերը լցվում են տնամերձ,այնտեղ ճահիճ է գոյացել: Նոյեմբերյանի բնակիչներն ասացին,որ նորոգման աշխատանքներն իրականացնող «Սպիտակ-1» ընկերության ղեկավարը վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրոջ որդին է, ով շահել է ոչ միայն Նոյեմբերյանի, Բերդ քաղաքի, այլեւ՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքի խմելու ջրագծերի ներքին ցանցերի վերանորոգման մրցույթները:

Քանի որ աշխատանքների ծավալը մեծ է, ընկերությունը ստիպված Նոյեմբերյանում նորոգման գործը դանդաղ է կատարում: Բնակիչները հայտնեցին նաեւ,որ «Սպիտակ-1» ընկերությունն օգտագործում է Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արտաշատում գտնվող գործարանի արտադրած խողովակները: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ աշխատանքների պատվիրատուն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է, սակայն ինքը եւս ստորագրելու է աշխատանքների հանձնման ակտի ներքո: Քաղաքապետը հավաստիացրեց՝ եթե գործը որակյալ չարվի ,ինքը ծրագրի կատարման ակտի տակ չի ստորագրելու:

Մանրամասներն` այստեղ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս