
Արվեստի կրթօջախն անմխիթար վիճակում է (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաներն ու աշխատակիցները շարունակում են սովորել ու ստեղծագործել շենքային անբավարար պայմաններում: Գյումրու ճանաչված մշակութային օջախը, որն աշխարհին տվել է հայտնի արվեստագետներ, երկրաշարժից հետո մինչ այժմ չունի շենքային տարրական պայմաններ: Նկարչական դպրոցը Լենինականում գործել է մանկավարժական ինստիտուտի շենքի մի անկյունում, ապա Ջիվանու 91 հասցեում: