Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր, ժամը 12.07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին գտել են տանիքում կախված: Հրշեջ-փրկարարները շենքի տանիքում հայտնաբերել էին 1960 թ. ծնված Ս. Զ.-ի դին:
«Աէրոֆլոտ» ընկերությունը ռուսական խոշորագույն ավիաընկերությունն է, 2013 թվականին նա փոխադրել է 20.9 միլիիոն ուղևորի:
ԱԺ նախորդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել:
2011 թվականից հետո ծնելիության նվազման միտում կա Հայաստանում մինչև 2013 թվականը ներառյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թուրքիան չի հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու մտադրությունից և շարունակելու է քաղաքական բարեփոխումներ իրականացնել նրան անդամակցելու համար:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե թեժ աշուն խոստացողների համար կա «սառը ցնցուղ», ասաց, թե ոստիկանապետը՝ թեկուզ կատակի տեսքով, բայց ակնհայտորեն քաղաքական գործընթացների միջամտության դրսևորում է թույլ տվել.
«Երբ սկսում են ստրկամիտ խոսել այն բանի մասին, թե ով է մեզ թույլ տալու, ով է մեզ հարցնում, մեր, այսպես կոչված՝ էլիտայի ճնշող մեծամասնությունը հոգեբանությամբ ստրուկ է: Եվ բնական է, երբ նման էլիտան գալիս է և արդեն 20-25 տարի իշխում է Հայաստանում՝ մտածելով ամեն մի փեշի տակ մտնելու մասին, չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն. դրսի նայողը, երբ տեսնում է՝ դիմացինը փորձում է փեշի տակ մտնել, դրան վերաբերվում է համապատասխանաբար»:
Ալիևի վարչակարգը հիրավի մոլորակի ամենաբռնատիրական վարչակարգերից մեկն է:
168.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ի «այո»-ի դեպքում քառյակի մյուս ուժերն էլ «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին՝ հաշվի առնելով այն, որ ԲՀԿ-ը դոմինանտ ուժ է քառյակում, նա պատասխանեց, որ չի պատկերացնում, թե ՀԱԿ-ը երբևէ մասնակցի սահմանադրական բարեփոխումներին, դա նրանց մոտ սկզբունքային խնդիր է:
Moody’s-ը վերանայել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազման ուղղությամբ։ 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 2.1% է (նախկին 3.2%-ի փոխարեն), իսկ 2015 թվականի համար կանխատեսումը 3.6 տոկոսից իջեցվել է 2.3 տոկոսի:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Թունկայ Շեվինը (Թուրքիա):
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին: Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները և Սփյուռքը միասին եռամիասնություն են և մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի: «Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից»,- հավելել է նախարարը:
Ամերիկյան The New York Times թերթը գրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրների թվում «Իսլամական պետության» համար նորակոչիկների խոշորագույն մատակարարն է:
նչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ` ֆինանսական քարտուղար։
Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը՝ ողջ աշխարհում Արցախի խնդրի արդարացի ներկայացմանն ուղղված: «Դուք տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնել եք հայության խնդիրները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրական պատմությունը: Վստահ եմ, որ Ձեր հոգատար վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ դարեր շարունակ հիշվելու է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր եռօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցելու են շուրջ 160 պատգամավորներ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, աշխարհասփյուռ թեմերից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները:
Սեպտեմբերի 15-ին Բասկերի Երկրի Բիլբաո քաղաքում` կառավարող Բասկերի ազգայնական կուսակցության (ԲԱԿ) կենտրոնակայանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում ԲԱԿ խմբակցության ղեկավար Այտոր Էստեբան Բրավոյի, կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ինյակի Գոյկոեչետա Գոնսալեսի հետ։
168.am-ի հարցին՝ արդյոք որոշվե՞լ է՝ եռյակի լիդերները մասնակցելո՞ւ են համատեղ հանրահավաքին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ քննարկվելու է:
Խոդորկովսկին կարծում է, որ «Ռոսնեֆտը» ցանկանում է գնել «Բաշնեֆտը»:
Այս մասին լրատվամիջոցին հայտնել են թուրքական Otokar ընկերությունում նրա աղբյուրները:
Լավրովի խոսքերով՝ մի շարք երկրներ հատուկ խանդավառություն չեն ցուցաբերում ավիաաղետի թափանցիկ ու հաշվետու հետաքննության հարցում:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ինքնասպան է եղել՝ կախվելով տանիքում:
Եվտուշենկովի կալանավորումը հանդիսանում է վերջին 10 տարում Ռուսաստանի ամենահարուստ գործարարների թվում գրանցված նմանատիպ առաջին դեպքը՝ սկսած ՅՈՒԿՕՍ-ի ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու կալանավորումից:
Մունը կարևորել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելը:
Երևանի Ռուբինյանց 13 շենքի բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում:
Այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավար Չառլզ Բոլդենը:
Դրա ստեղծման հնարավորության մասին Կատար այցելելուց հետո հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Այս տարի սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում ռազմական շքերթ չի նախատեսվում»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը: