
Եվտուշենկովին կալանավորել են իր ընկերությունը վաճառելուց հրաժարվելու համար. Խոդորկովսկի

Ռուսական Ведомости թերթին տված հարցազրույցի ժամանակ ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մեկնաբանել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովին «դրամական միջոցներ լվանալու» մեջ մեղադրելը:
Խոդորկովսկին կարծում է, որ «Ռոսնեֆտը» ցանկանում է գնել «Բաշնեֆտը», սակայն Եվտուշենկովը չի համաձայնվել ընկերությունը վաճառելու համար իրեն առաջարկված պայմաններին. «Վլադիմիր Եվտուշենկովը համառել է, նա չի ցանկացել իր գույքը վաճառել այն պայմաններով, որոնք թերևս առաջարկել են նրան:
Եվ ահա որոշվել է գործի դնել վաղուց հայտնի մեթոդը: Ես կարծում եմ, որ այստեղ այլ հարց չկա: Ես մարդկայնորեն ցավում եմ Եվտուշենկովի համար, ամեն դեպքում նա երիտասարդ չէ: Ես տեսնում եմ նախագահի կողմից կառավարման լիակատար կորուստ, ով պարզապես չի տեսնում, թե ինչ է կատարվում իր քթի տակ»: