
NASA-ն որոշել է հրաժարվել ռուսական հրթիռներից

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) մտադիր է այսուհետ տիեզերական ոլորտում լիովին անկախ լինել Ռուսաստանից: 2017 թվականից Վաշինգտոնը պլանավորում է իր տիեզերագնացներին ինքնուրույն ուղարկել Միջազգային տիեզերակայան:
Այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավար Չառլզ Բոլդենը: Նրա խոսքերով՝ ամերիկացի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու համար նոր տիեզերանավ կառուցելու պայմանագիրը կստորագրվի Boeing ու SpaceX ընկերությունների հետ: Boeing ընկերության հետ գործարքը գնահատվում է 4.2 միլիարդ դոլար, իսկ SpaceX ընկերության պարագայում՝ 2.6 միլիարդ դոլար: