Թուրքիան կարող է բուֆերային գոտի ստեղծել իր հարավային սահմանին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի բանակը պլաններ է մշակում երկրի հարավային սահմաններին բուֆերային գոտի ձևավորելու հնարավորության շուրջ՝ կապված «Իսլամական պետության» զինյալների սպառնալիքի հետ:

Թուրքիայի կառավարությունը գնահատելու է այդ պլանը և վճռելու, թե արդյոք անհրաժե՞շտ է ստեղծել բուֆերային գոտի: Վերջինիս ստեղծման հնարավորության մասին Կատար այցելելուց հետո հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Դեռ հայտնի չէ, թե Թուրքիայի հարավային սահմանի կոնկրետ որ հատվածում կարող է ստեղծվել բուֆերային այդ գոտին: Թուրքիան Իրաքի ու Սիրիայի հետ ունի մոտ 1200 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930