
Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և անձնագրային և վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչական շենքից բերման են ենթարկել Ղազախստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Արայիկ Ա.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 20-ից Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Արայիկ Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ Ոստիկանություն