
Ավտովթար` Արագածոտնի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի բնակիչ, 21-ամյա Արկադի Մանուկյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 31 ՏԼ 035 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Նարդոսի փողոցի բնակիչ, 58-ամյա Նորայր Աթյանի վարած Վազ 2106 մակնիշի 63 ՍՍ 454 համարանիշի ավտոմեքենային:
Մանրամասներն՝ այստեղ