Բաժիններ՝

Սյունիքի մարզպետի հարցը չի քննարկվել. Շարմազանով

ՀՀԿ ինչպես գործադիր մարմնի, այնպես էլ խորհրդի նիստերի ընթացքում այսօր չի քննարկվել Սյունիքի մարզպետի հարցը: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Քննարկվել են արտաքին քաղաքականության վերաբերյալ կարևորագույն հարցեր, որոնք վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նաեւ սահմանադրական բարեփոխումներին»,-ասել է Շարմազանովը՝ նշելով, որ նախագահի մասնակցությամբ նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ քաղաքական մեծամասնության ծրագրերին, կառավարության եւ խորհրդարանի աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930