
Հյուր է ննջասենյակից գողություն է կատարել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին, Բերդ քաղաքի ավտոկայանի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արամ Ա.-ն:
Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, հյուրընկալվելով իր ծանոթ, 1933 թ. ծնված Մեխակ Բ.-ի առանձնատանը, ննջասենյակի պահարանից գողացել է 40.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն