
Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեյվիդ Չեմպենը զղջում է իր արարքի համար

Ինչպես հաղորդում է facte.ru-ն, լեգենդար Ջոն Լենոնի սպանության համար դատապարտված Մարկ Դեյվիդ Չեմպենը պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջ հայտարարել է, որ «հիմար է եղել՝ ընտրելով հայտնի դառնալու այդ ճանապարհը»: Հանձնաժողովը, սակայն, մերժել է դատապարտյալին: «Ձեր ազատումը համատեղելի չէ հասարակության բարեկեցության հետ: Այն կապացուցեր ձեր կողմից կատարված հանցանքի լրջության փոքրացումը և կազդեր մարդկանց՝ օրինականության նկատմամբ հավատի վրա»,- նշել են հանձնաժողովի անդամները:
Կայքը գրում է, որ ինքը՝ Չեմպենը, հասկանալով է մոտեցել այս որոշմանը՝ ընդունելով, որ իր հանցագործությամբ ամբողջ աշխարհում բնակվող բազմաթիվ մարդկանց ցավ է պատճառել: Նրա խոսքով՝ «The Beatles» խմբի երկրպագուները մինչ այժմ իրեն անեծքներով լի նամակներ են ուղարկում: