Երևանի քաղաքապետի խորհրդականի որդու գործը դատարանում է
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն` Սամվել Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու և խուլիգանության համար, իսկ նրա 2 ընկերներին` խուլիգանության համար:
Գործի նախաքննությունն ավարտված է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, որ Արայիկ Քոթանջյանի որդին` Սամվել Քոթանջյանը, իր ընկերներ Սեդրակ Փայասլյանի և Ռաֆայել Մնացականյանի հետ հունիսի 6-ի ուշ երեկոյան՝ ժամը 23:00-ին, Ուլնեցու փողոցի բնակելի շենքերի բակում վիճաբանություն էին սարքել, որն ավարտվել էր կրակոցներով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: