
Եվրոպական շրջագայության փոխարեն՝ վարձով բնակարան Երևանում. «Փաստինֆո»

Երկու իրանցիներ որոշել են խաբել իրենց հայրենակիցներին և Եվրոպա տանելու փոխարեն՝ բերել են Հայաստան ու 86 354 800 դրամ գումար վաստակել: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Մոհամմադ Ռեզա Լատիֆի Ազիզիի Ալի Ակբարին և Սեյեդ Ռեզա Հոսեինիսոհի Սեյեդ Մոհամմադին վերջինին պատկանող տուրիստական գործակալության միջոցով հավաքել են եվրոպական երկրներ մեկնել ցանկացող իրենց հայրենակիցներին և խոստացել բաղձալի ուղևորությունը կազմակերպել Հայաստանի տարածքով՝ տեղում կազմակերպելով նաև նրանց «Շենգենյան համաձայնության» երկրներ ուղևորության գործընթացը:
Դե իսկ որպեսզի պոտենցյալ զոհերի մետ կասկածներ չառաջանան, նրանց նախ տեղափոխել են Երևան, որտեղ նրանցից հավաքել են, իբր, ուղևորության գումարները և տեղավորել Երևանում նախապես վարձակալած բնակարաններում:
Մանրամասներն՝ այստեղ