Բաժիններ՝

Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին բեռնատար է շրջվել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստավցել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնույթունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ-20 միջհամայնքային ավտոճանապարհի Աշտարակ-Բյուրական հատվածի 10 կմ-ում «ԶԻԼ» մակնիշի 15 ԼՏ 360 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` Մ. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ.Գ.-ն տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930