Նա նշել է, որ այդ քայլով վերջնականպես կհաստատեն, որ երկրում անարխիա է տիրում, իսկ որդու սպանության համար ոչ միայն մեղավորները չեն պատժվի, այլ նրանց նորից պաշտոն տալը պատճառ եւ առիթ կդառնա, որ նմանատիպ դժբախտ դեպքերը նորից կրկնվեն:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպել և ՀՀ կառավարության բարեփոխումները ներկայացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը։ Պարոն Գաբրիելյանը նշում է, որ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը մանրամասնորեն պատկերացնեն կառավարության գործառույթներն ու նրա կողմից իրականացվող ջանքերը՝ իրավիճակը բարելավելու ուղղությամբ։
Ներկա պահին համապատասխան մարմինները փորձում են ճշտել, թե արդյոք սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ գերեվարված Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն դիվերսանտ է, թե ոչ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան-էքսպո» ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2014» 14-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում:
«Նախագահների հանդիպումը օգտակար եմ համարում: Ակնկալիքներ չունեմ, որ այս հանդիպումից հետո բանակցային գործընթացում կլինեն էական փոփոխություններ, սակայն բարձր մակարդակով շփումները, որպես կանոն, նպաստում են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը»,- ասում է Մասիս Մայիլյանը:
Աքսենովը պարզաբանել է, որ ներկայումս Ղրիմն էլեկտրաէներգիայի ներկրման 80 տոկոսն իրականացնում է Ուկրաինայից:
Մենք սերտորեն աշխատում ենք ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի մշակենք այդ երկրներին աջակցելու ու շփումների ավելի ակտիվ ծրագրեր:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պատրաստվում է մասնակցել Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին, բայց չի կարծում, թե այնտեղ կքննարկվի Սյունիքի մարզպետի թեկնածության հարցը:
Ազիզ Թամոյանին մտահոգում է գերտերությունների լռությունը այս հարցի շուրջ. «Իսլամական այս ալիքը կտարածվի աշխարհի շատ երկրների վրա: Նրանց նպատակը միայն եզդիներին վերացնելը չէ, այլ աշխարհում իսլամական պետություն ստեղծելն է: Այս պահին 2300 կին գերության մեջ են Մուսուլում: Ամեն օր նրանց տանջանքների են ենթարկում, բռնաբարում են: Նրանցից 300-ին ուղարկել են Սիրիա և վաճառումն են որպես ստրուկներ: 21-րդ դարում կինը կարո՞ղ է ստրուկ դառնալ: Սա ին՞չ խայտառակություն է: Բեմերի վրայից խոսողներն ի՞նչ են մտածում»:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը` ընդգծելով, որ նման որոշում ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին և համահիմնադիր, բարերար Գագիկ Ադիբեկյանին:
Անցկացվել են մրցույթներ հետևյալ մարզաձևերից. «Արգելագոտու հաղթահարում և 1-ին բուժօգնություն», «Դիպուկահարների մենամարտ», «Սուսերամարտ սվիններով», «Կրոսավազք 3 կմ`զենքով», «Փոխանցավազք ջրի վրա», «Ուժային տեստավորում», «Դանակի նետում», «Լեռնային-դաշտային երթարշավ 20 կմ», «Շարային պատրաստությունից», «Պատը` պատին», «Ֆուտբոլի և վոլեյբոլի առաջնություն», ինչպես նաև «Պատմական վիկտորինա», «Դիվանագիտական խաղ`Պետություն»:
Տարեցտարի միայն աշխատավարձերի և թոշակների 10-18 տոկոս բարձրացման համար բյուջեից ավելի քան 6մլրդ դրամ է հատկացվելու:
Rapid Trident 2014 զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 16-26-ին, Լվովի մարզում:
««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ցավով հայտնում է, որ Հայաստանում տպագիր մամուլի տարածմամբ եւ իրացմամբ զբաղվող ամենախոշոր «Պրեսս ստենդ» ընկերության մի աշխատակցի անփութության պատճառով թերթի այսօրվա համարը կրպակներ չի առաքվել, ընթերցողները ընարավորություն չեն ունեցել գնել օրաթերթի այսօրվա համարը: Այսինքն՝ ողջ խմբագրակազմի ու տպարանի աշխատակիցների գիշերային աշխատանքը ջուրն է լցվել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
«Հայաստանում միգրացիան կանոնակարգված չէ: Եթե մենք չունենք բազա ու չգիտենք՝ մեկնողներից քանի տոոկսն է միգրանտ, քանիսը՝ աշխատանքային միգրանտ, վերադարձողներից չգիտենք՝ քանիսն են վերադարձել, ինչու, դրսում ինչ հմտություններ են ձեռք բերել և չենք կարող դա օգտագործել, քանի չկա նման բազա, չենք կարող կանոնակարգման մասին խոսել»,- այսօր միգրացիոն թեմաներով սեմինարի ժամանակ հայտարարեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության Միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:
Այս մասին հայտարարել է Հյուսիսային նավատորմի հրամանատար Վլադիմիր Կոռոլևը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18:50-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Վահրամ Վարդևանյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է հոր` 1959 թ. ծնված Հարութ Վարդևանյանի (նույնպես հոգեկան հիվանդ) որովայնին և սպանել նրան:
Հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և Կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող զինվորները դուրս են գրվել:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:
Ռուսաստանն ու Վիետնամը համաձայնության են եկել միմյանց միջև վճարումներն իրականացնել ազգային արժույթներով:
Ստիպված եմ հիշեցնել, որ 99 տարի առաջ, 1915 թ. մայիսի 24-ին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընդունեցին հատուկ հռչակագիր, որտեղ նրանք նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին իրենց անձնական պատասխանատվության մասին «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի գործած այս նոր հանցագործությունների համար:
Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը կմնա անփոփոխ
Վերջին անգամ նրանք միմյանց հանդիպել էին 16 ամիս առաջ:
Մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Հ. Վարդևանյանի դին:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հայտարարությունում: