
Ինչու մեր ձայնն իրականում այնպիսին չէ, ինչպիսին մենք լսում ենք

Facte.ru կայքը գրում է. Դուք հավանաբար նկատել եք, որ ձեր ձայնը, որը դուք լսում եք խոսելու ընթացքում, նման չէ իրականում հնչող ձայնին և այն ձայնին, որը լսում են ձեզ շրջապատող անձինք: Մարդու ձայնը ստեղծվում է կոկորդի ներքևի հատվածում, երբ թոքերից դուրս եկած օդն անցնում է ձայնալարերի միջով: Այդ ձայները լեզվի և շուրթերի միջոցով վերածվում են անհրաժեշտ բառերի: Այդ բառերն էլ հասնում են մարդկանց ականջներին: Վանդերբիլտի համալսարանի պրոֆեսոր Բեն Հորնսբին նշում է, որ երբ մարդիկ խոսում են, նրանց ձայնալարերը տատանվում են: Դրանք փոխանցվում են մարդու մաշկին, գլխին և բերանին: Դրանք ևս մարդիկ սկսում են ընկալել՝ որպես ձայներ:
Քանի որ այս դեպքում ձայնը հանդիպում է ավելի կոշտ մարմնի, նրա բարձրությունը նվազում է: Այդ ժամանակ մարդու ականջները սկսում են ոչ միայն ձայնն ընկալել, այլև տատանումները, որոնք առաջանում են խոսելու ընթացքում: Արդյունքում՝ մարդիկ չեն կարող իրենց իսկական ձայնը լսել այն ժամանակ, երբ իրենք խոսում են: