Բաժիններ՝

5 պատմություն մարդկանց մասին, ովքեր պատահաբար են հայտնի դարձել

Adme.ru կայքը ներկայացրել է 5 մարդու պատմություն, որոնք հայտնի են դարձել պատահաբար՝ լուսանկարների միջոցով:
1. Լուսանկարիչ Ջեյմս Սթենֆիլդն այս լուսանկարը նկարել է 1987թ. Վարշավայում՝ Լեհաստանում անվճար բուժօգնության հնացած համակարգի մասին ռեպորտաժի վրա աշխատելիս: Լուսանկարում պատկերված է կարդիովիրաբույժ, ով հետևում է սրտի փոխպատվաստման ենթարկված հիվանդի սրտի աշխատանքի տվյալներին: Նրա օգնականը քնած է սենյակի անկյունում. վիրահատությունը տևել է 23 ժամ: 25 տարի անց լուսանկարում վիրահատության ենթարկված տղամարդը նոր իրեն ցույց է տալիս վիրահատական սեղանի վրա: Ի դեպ, նա ավելի երկար ապրեց իրեն վիրահատած բժշկից, որը մահացավ 2009թ.:

8544160-R3L8T8D-650-surgeon

2. 1984թ. ձմռանը աֆղանցի աղջիկը փախստականների փոքր խմբի հետ հասավ Պակիստան: Նրա ծնողները մահացել էին: Նա հայտնվեց ճամբարներից մեկում, որտեղ էլ նրան հանդիպեց լուսանկարիչ Սթիվ ՄըքՔերին: Ավելի ուշ նա պատմել է, որ միանգամից նկատել է այդ աղջկան: Աղջիկը լուսանկարչին թույլ է տվել լուսանկարել իրեն, սակայն Սթիվը չի հիշել նրա անունը: 1985թ. հունիսին լուսանկարը հայտնվել է «National Geographic» ամսագրի շապիկին, և դա միանգամից դարձավ ամսագրի պատմության մեջ ամենահիշվող շապիկը: Երկար ժամանակ լուսանկարի հերոսուհու ճակատագիրն անհայտ է եղել: «Այդ ամբողջ տարիների ընթացքում չի եղել մի օր, որ ես չստանամ նամակներ կամ հեռախոսազանգեր այդ աղջկա վերաբերյալ:

2 2-1

Մարդկանց մի մասը ցանկանում էր նրան գումար ուղարկել, մյուս մասը՝ որդեգրել նրան: Ես ստացել եմ նաև նամակներ տղամարդկանցից, ովքեր ցանկացել են ամուսնանալ այդ աղջկա հետ»,- պատմել է լուսանկարիչը: 17 տարի անց «National Geographic» ամսագրի աշխատակազմը գտավ այս աղջկան: Պարզվեց, որ նրա անունը Շարբաթ Գուլա է, և նա մոտ 30 տարեկան է: Նա վերադարձել էր հայրենի Աֆղանստան և մինչ «National Geographic» ամսագրի աշխատակիցների հետ շփումը չէր տեսել իր լուսանկարն ու չէր իմացել իր՝ հայտնի լինելու մասին: Նորից լուսանկարվելու համար կինն ամուսնուց հիջաբն իջեցնելու թույլտվություն է խնդրել:

3. 2008թ. փետրվարին «JPG Magazine» ամսագրում հայտնվեց լուսանկար, որում փոքրիկ աղջիկը ժպտում էր՝ այրվող տան ֆոնին կանգնած: Լուսանկարը մեծ արագությամբ տարածվեց համացանցում և հայտնի դարձավ շատ օգտատերերի: Հետագայում պարզվեց, որ լուսանկարի հերոսուհին լուսանկարչի դուստրն է, ով դարձել է կրակի փորձնական մարման ականատես:

3 3-1

4. Համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարում երեք զինծառայողներ Ռայխստագի վրա տեղադրում են հաղթանակի սիմվոլը: Զինվորների անունները հայտնի դարձան հաղթանակից 50 տարի անց: Հետագայում նրանցից մեկին կրկին լուսանկարել են 88 տարեկան հասակում:

4 4-1

5. 9-ամյա աղջկա լուսանկարը, ով փախչում է Վիետնամում տեղի ունեցած պայթյունից, մտել է պատմության մեջ: Աղջիկն այս նկարն առաջին անգամ տեսել է 14 ամիս անց՝ հիվանդանոցում, որտեղ բուժվում էր ստացած ծանր այրվածքներից: Քիմը հիշում է՝ ինչպես էր ռմբակոծության ժամանակ փախչում իր քույրերից ու եղբայրներից. նա չի կարողանում մոռանալ ընկնող ռումբերի ձայնը: Զինծառայողներից մեկը փորձել է օգնել նրան և ջուր է լցրել աղջա վրա՝ չիմանալով, որ դա այրվածքներն ավելի է խորացնում:

5 5-1

Լուսանկարիչ Նիկ Յուտն օգնել է աղջկան և նրան հասցրել հիվանդանոց: Բժիշկները հանգել էին հետևության, որ աղջկա այրվածքները մահացու են: Չնայած դրան՝ աղջիկը կենդանի է մնացել և 17 պլաստիկ վիրահատությունից հետո վերադարձել տուն: Տարիներ անց Քիմը որոշել է օգտագործել այդ լուսանկարը՝ խաղաղության համար պայքարելու գործում: Այժմ նա ամուսնու և երկու երեխաների հետ ապրում է Տորոնտոյից ոչ հեռու: Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս