Նրա խոսքով` 40 աստիճան ունեցող խմիչքը կարտադրվի էկոլոգիապես մաքուր հումքից եւ լեռնային աղբյուրների ջրից, որակը մանրակրկիտ կստուգվի:
Կազմակերպության հաշվարկներով` Ռուսաստանը 9 տարվա ընթացքում հացահատիկի արտահանման ծավալը կավելացնի 6%-ով` հասցնելով 22 մլն տոննայի:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռ. Խ.-ին պատկանող թիվ 20 բնակարանի հյուրասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.45-ին, մարվել` 20.49-ին: Այրվել է 2 պահարան:
Մոտավորապես մեկ ամիս առաջ համացանցում տեղեկատվություն հայտնվեց, որ Samsung ընկերության մետեղական կորպուսով առաջին սմարթֆոնը կկոչվի ոչ թե GALAXY F, այլ GALAXY Alpha: Կորեական ԶԼՄ-ները այժմ կրկին սկսել են շրջանառել այդ անվանումը՝ անվանելով, որ GALAXY Alphaի պաշտոնական ներկայացումը սարերի ետևում չէ։
Կարճ ժամանակ անց հայտնվել է Էդիկը և սկսել ակնհայտ արհամարհական վերաբերմունք ցույց տալ նրա նկատմամբ, հարցրել «սա՞ ինչ գործ ունի գողերի մեջ», շրջվել մեջքով և անտեսել նրա ներկայությունը։
Կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքն, ըստ էության, քիչ է տարբերվում կրթության մասին ուղերձներ հղող պաշտոնյաների մոտեցումներից: Երկու դեպքում էլ կարևորվում է ձևը՝ բովանդակության հաշվին:
«Իհարկե, բանակը չի կարող ամեն ինչ կանխավ իմանալ, բայց բանակը ցույց տվեց, որ կարող է շատ օպերատիվ արձագանքել դիվերսանտներին և զրկել նրանց գործելու հնարավորությունից»
2013-ին ՀՀ-ում արտադրվել է 2000 տոննա մեղր, որից մինչ այժմ Եվրոպա չի արտահանվել ոչ մի գրամ:
Հուլիսի 12-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցի տներից մեկից, թմրանյութ պահելու և օտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին, 1975 թ. ծնված Արման Ա.-ին և 1973 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Հաղպատ գյուղի բնակիչ Վլադիմիր Կոնյանը մեկն է այն քչերից է, ովքեր կյանքի դժվարություններից ընդհանրապես չեն բողոքում:
Այսօր՝ հուլիսի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.49 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
Հուլիսի 12-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ին:
Նախաքննությամբ պարզվել է, որ նա շուրջ 1 տարի շարունակ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մի կնոջից պարբերաբար, տարբեր պատրվակներով գումար է խնդրել և չի վերադարձրել` ընդհանուր առմամբ նրանից հափշտակելով 2 900 000 ՀՀ դրամ:
Իրենց գեղեցկությամբ այս թռչունները մեկընդմիշտ գերել են իրենց տիրոջ սիրտը: Բացի այդ ասում է՝ աղավնիների հետ կյանքն ավելի պարզ ու մաքուր է, քան մարդկանց:
«ԶԻԼ-130» մակնիշի 34PT417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ. Բ.) կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Հրշեջ-փրկարարները կատարել են հոսանքազրկում, փակել գազի բալոնի փականը:
Առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքների վիճակը: Ներկայացվող տեսանյութը Գյումրու խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է:
Մտավորականների շրջանում շատ է շահարկվում այն փաստը, թե Հայաստանում ոչ մի քայլ չի արվում արվեստի զարգացման համար, թե բնակչության շրջանում չկա հետաքրքրություն իսկական արվեստի նկատմամբ, մի խոսքով՝ Հայաստանն այն վայրը չէ, որտեղ երիտասարդ արվեստագետը կարող է գտնել իր տեղը։
Քրեական աշխարհում նրան համարում են վերջին «դասական» գողը։ Սոլյոնին առանց դադարի ազատազրկում էր կրում 1979 թվականից։ Օրենքով գող է ճանաչվել 1987 թվականին՝ բոլոր ավանդույթների պահպանմամբ, Զլատոուստի բանտում։
Հուլիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Վարդան Առաքելյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.30-ի սահմաններում Այգեստան գյուղում բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Վէմ մեդիա արտս» կինոընկերության թողարկած «Գիրքը» ֆիլմի պրեմիերային:
Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազան «Ալագյազ» ուսումնամարզական համալիրում վարժանքներ է անցկացնում՝ հետեւակային ռազմական մեքենաների ներգրավմամբ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի Ֆրունզ Մուշեղյանը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այսօր` ժամը 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:
Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 07–127.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 680 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում եւ հաշվարկվել է 193.6 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ-Ուրցաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Քաղաքական սառը ամռան, թեժ աշնան ու մի շարք այլ հարցերի մասին այսօր կզրուցենք «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Հայցերն արդեն ընդունվել են Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և օգոստոսին կսկսվեն դրանց քննությունները:
Հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը ներկա պահին չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում այդ ճանապարհով ժամանակակից խոշորածավալ տրանսպորտային միջոցների՝ հատկապես 5 տոննայից ավել բեռնատարողությամբ բեռնատարների և 22 մարդուց ավել ուղևորներ փոխադրող ավտոբուսների երթևեկությունը:
Օրեր առաջ թուրքական բուհերի 15 դասախոսներ գտնվել են Իսրայելում, ուր մասնակցել են հատուկ սեմինարի:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դիմել է իրավասու մարմիններին՝ կատարվածի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: