«Ռ-Էվոլյուցիա»- Թողարկում 76
Հայաստանը կանգնած է ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերների առաջ: Դրանք առկա են՝ անկախ տարվա եղանակից:
Բայց ընդունված է, որ ամառն արձակուրդային սեզոն է նաև քաղաքական գործունեության առումով, ու հիմա մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կամաց-կամաց մեկնում են հանգստի: Երևի համարելով, որ տարվա ընթացքում աշխատել են անմնացորդ ու իրենց չխնայելով: Բայց այնպես չէ, որ նրանք հանգստի են գնում հենց այնպես:
Գնալուց առաջ նրանք հայտարարություններ են անում ու խոստանում են, որ աշունը թեժ է լինելու: Թեժ աշնան խոստումներ է տալիս առաջին հերթին՝ ոչ իշխանական ուժերից բաղկացած հրաշալի քառյակը՝ ընդհանուր առմամբ, և նրան մաս կազմող ուժերը՝ առանձին-առանձին:
Քաղաքական սառը ամռան, թեժ աշնան ու մի շարք այլ հարցերի մասին այսօր կզրուցենք «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: