Բաժիններ՝

Լեյտենանտը գումար է հափշտակել, առևանգել իրեն գումար տվող մտերմուհուն, իսկ վերջում` ինքն իր ձեռքին քերծվածքներ արել

Լոռու կայազորի զինվորական դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ 29- ամյա Ա.Սահակյանին:Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Նախաքննությամբ պարզվել է, որ նա շուրջ 1 տարի շարունակ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մի կնոջից պարբերաբար, տարբեր պատրվակներով գումար է խնդրել և չի վերադարձրել` ընդհանուր առմամբ նրանից հափշտակելով 2 900 000 ՀՀ դրամ:

Բացի այդ, ավագ լեյտենանտն այս ամենից հետո նաև փորձել է առևանգել կնոջը: Դրա համար Ա.Սահակյանը 2013թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, նրան բռնի ուժով նստեցրել է տաքսի ավտոմեքենա և վարորդի օժանդակությանբ տեղափոխել զորամասի տարածք: Բայց այստեղ կնոջը հաջողվել է ավտոմեքենայից դուրս է պրծել և օգնություն կանչել, իսկ Ա.Սահակյանն ուղղակի փախել է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս