Թուրքիան հետաքրքրված է Հոլոքոսթի պատմությամբ

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ թուրքական բուհերի 15 դասախոսներ գտնվել են Իսրայելում, ուր մասնակցել են հատուկ սեմինարի՝ նվիրված Թուրքիայի դպրոցներում ու համալսարաններում Եվրոպայի հրեաների աղետի թեմայի ներդրման հետ:

Դա արդեն իսկ թուրք-իսրայելական նմանատիպ արդեն երկրորդ հանդիպումն է: Առաջին հանդիպումն անցկացվել է այս տարվա գարնանը, Ստամբուլում: Այդ սեմինարի նախաձեռնողներից մեկը 29-ամյա պատմաբան Չահան Թալկին է, ով մոլեռանդ մուսուլման է և կրթություն է ստացել Հոլանդիայում և ներկայումս աշխատում է Ամստերդամում՝ «Աննա Ֆրանկի տուն» թանգարանային համալիրում

(Աննա Ֆրանկը հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով («Աննա Ֆրանկի օրագիր»), որտեղ նա գրել է ֆաշիզմի դաժան հետևանքների մասին, այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով):

Դժվար չէ կռահել, որ Թալկինը լայն կապեր ունի Թուրքիայի ակադեմիական շրջանակների հետ: Իսրայելում գտնված թուրքական պատվիրակության անդամներից, Ստամբուլի համալսարանի դասախոս Օտոմ Ուզարը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի հերքել Հոլոքոսթի փաստը, սակայն դրա հետ մեկտեղ պատմության դասագրքերում դրան հատկացված է ընդամենը 2-3 տող.

Կարդացեք նաև

«Այդ թեման լռության է մատնվել՝ հիմնականում այն մտավախությունների համար, որ դրա հետազոտման ժամանակ  զուգահեռներ կառաջանան 1915 թվականի դեպքերի (Հայոց ցեղասպանության) հետ: Եվ այնուամենայնիվ, երբ հայտարարվեց Ստամբուլում առաջին սեմինարի մասին, հայտնի դարձավ, որ Թուրքիայում շատ մեծ է Իսրայելի ու հրեաների հանդեպ հետաքրքրությունը: Սեմինարին մասնակցելու ցանկություն հայտնեցին անգամ մի շարք մեդրեսեների (հոգևոր դպրոց) դասավանդողներ:

Թուրքական ԶԼՄ-ները՝ բացառությամբ մի շարք արմատական պարբերականների, բավական բարեհաճ հրապարակումներ նվիրեցին տվյալ թեմային: Սեմինարի ավարտին շատերը եկան այն եզրակացության, որ Հոլոքոսթի պատմության հետազոտումը ոչ մի կերպ չի ազդի թուրքական հասարակությունում 1915 թվականի դեպքերի նկատմամբ գոյություն ունեցող գնահատականի վրա:

Ավելի շուտ ընդհակառակը, այն կօգնի հասկանալ, թե իրական ցեղասպանությունն ինչպես տարբերվում այն կեղծելու փորձից: Մի խոսքով՝ մեզ համար պարզ դարձավ, որ պետք է ուսումնասիրել պատմության այդ սարսափելի էջը: Այդ ժամանակ էլ մենք դիմեցինք Երուսաղեմի «Յադ վա-Շեմ» թանգարանային համալիրի աշխատակիցներին և հարցրինք, թե ինչպես լավագույնս սկսել:

Նրանց կարծիքով՝ սկզբի համար անհրաժեշտ է ընդհանուր դասախոսություններ մտցնել Հոլոքոսթի պատմության մասին կամ էլ համալսարանական ֆակուլտատիվ դասընթացներ ներդնել 20-րդ դարի պատմության մասին, իսկ հետո վերանայել պատմական դասագրքերը: Մենք որոշեցինք հետևել տվյալ խորհրդին»:

Թուրքական պատվիրակության պաշտոնական այցը ոչ մի կերպ կապված չէ Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ, սակայն, ինչպես ասում են Իսրայելում, անկասկած է, որ Թուրքիայի իշխանություններն իմացել են այդ մասին, և եթե նրանք ունենային առարկություններ, ապա թուրքական պատվիրակությունը չէր հայտնվի Երուսաղեմում:

Տեսանյութեր

Լրահոս