Հերթական բախումը «օրենքով գողեր» Էդուարդ Ասատրյանի և Միրոնի միջև
Ինչպես հայտնի է դարձել «ПраймКрайм» գործակալությանը, անցած ուրբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ տեղի է ունեցել հերթական միջադեպը հեղինակության վերջին մնացորդները կորցնող Միրոնի և աստիճանաբար թափ հավաքող Էդուարդ Ասատրյանի (Էդիկ Օսետրինա) միջև։ Ամեն ինչ կատարվել է սլավոնական թևի ամենաազդեցիկ «օրենքով գողերի» աչքի առաջ, որոնք և պետք է որոշեն Միրոնի հետագա ճակատագիրը։
Ըստ գործակալության տվյալների՝ տեղի է ունեցել հետևյալը։ Շիշկանը, Տյուրիկը և Պոտապը հանդիպման են կանչել Միրոնին։ Կարճ ժամանակ անց հայտնվել է Էդիկը և սկսել ակնհայտ արհամարհական վերաբերմունք ցույց տալ նրա նկատմամբ, հարցրել «սա՞ ինչ գործ ունի գողերի մեջ», շրջվել մեջքով և անտեսել նրա ներկայությունը։
Միրոնը չի դիմացել և հարվածել է Էդիկին։ Վերջինս, ինչպես երևում է, հենց դրան էլ սպասում էր։ Ընդունելով ևս մեկ-երկու հարված՝ Էդիկն անցել է հակահարձակման և ծեծի ենթարկել Միրոնին։
Երբ ծեծկռտուքն ավարտվել է, միջադեպին ներկա «օրենքով գողերը» Միրոնին բացատրել են, որ իրավունք չուներ Էդիկի վրա ձեռք բարձրացնելու, քանի որ թեպետ վերջինս «կծում էր» Միրոնին, սակայն թույլատրելի սահմաններից դուրս չէր եկել։
Եթե Միրոնին հրավիրած գողերը հարկ չեն համարել կանխել Էդիկին, ուրմեն Միրոն պետք է ոչ թե դիմեր բռունցքների օգնությանը, այլ պատասխանել համարժեք ձևով։
Բացի այդ, մի՞թե դժվար էր գլխի ընկնել, որ Էդիկն իրեն ակնհայտորեն սադրում էր։
Այս ամենից հետո Էդիկ Օսետրինան ասել է ներկա քրեական հեղինակություններին.
«Նայեք, եթե նա իրեն այժմ այսպես է պահում, երբ մենակ է, պատկերացրեք, թե ինչպես էր իրեն պահում, երբ 10 հոգու հետ էր»։ Փաստարկը երկաթյա էր, և անգամ Միրոնի թաքուն դաշնակից Պոտապը պատասխանելու բան չի ունեցել։ Իսկ Տյուրիկը նշել է, որ որ Միրոնի արարքը խուլիգանություն է, և նրա նմանները գողերի շարքում տեղ չունեն։