Բաժիններ՝

Վրաստանում քրեական գործ են հարուցել Սահակաշվիլիի դեմ

«News Georgia» լրատվական գործակալության հաղորդմամբ` Վրաստանի գլխավոր դատախազությունը տարածել է հայտարարություն, ըստ որի քրեական գործ է հարուցվել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ:
Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն` Սահակաշվիլին ներգրավել է քրեական գործին` որպես մեղադրյալ: Գործը վերաբերում է 2007 թ. նոյեմբերի 7-ին ցուցարարների ցույցը ցրելուն, «Իմեդի» հեռուստաընկերության վրա կատարված հարձակմանը և միլիարդատեր Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլիի սեփականությունը «հանցավոր ճանապարհով բռնագրավելուն»:

Քրեական գործին ներգրավվել են նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիին հրավիրել էր հարցաքննության` նրանից պահանջելով վերադառնալ Վրաստան: Սրան ի պատասխան` Սահակաշվիլին հայտարարություն էր տարածել` երկրի գործող իշխանություններին մեղադրելով իր նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ, և ասել, որ չի պատրաստվում «մասնակցել այդ ֆարսին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս