Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը պահանջել է զրկել ՌԴ-ին 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգը միացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ արշավին` պահանջելով զրկել Ռուսաստանին 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից:

Ինչպես նշում է «The Guardian» հեղինակավոր պարբերականի կայքը, Քլեգը «Sunday Times» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանին այդ իրավունքից զրկելը պետք է մտնի նրա ավելի խիստ պատժամիջոցների փաթեթի մեջ` Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռը կործանելու համար:

Փոխվարչապետի խոսքով` «անհավատալի է», որ առաջնությունը կարող է անցկացվել մի երկրում, որն Արևմուտքի կողմից մեղադրվում է ինքնաթիռը կործանած անջատողական զինյալներին զենք մատակարարելու մեջ:

«Ինքնաթիռի այդ սարսափելի կործանումից հետո Եվրամիությանը պարզապես անհրաժեշտ է ավելի խիստ լինել Վլադիմիր Պուտինի հանդեպ»,- ավելացրել է Քլեգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031