Բաժիններ՝

Ապօրինի ձկնորսություն` էլեկտրական սարքի միջոցով

Հուլիսի 25-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողները, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, Ասկերան քաղաքում կանգնեցրել են Ստեփանակերտ քաղաքի Ռ. Զորգե փողոցի 5-րդ նրբանցքի N տան բնակիչ, 1993թ. ծնված Ս. Գ-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և բերման ենթարկել ոստիկանության շրջբաժին, որի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է վերջինիս, նշված փողոցի N տան բնակիչ, 1967թ. ծնված Վ. Գ-ի և Տ. Մեծի փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Մ. Ա-ի կողմից Ուղտասար գյուղի տարածքով հոսող «Կառկառ» գետից էլեկտրական սարքի միջոցով ապօրինի որսացած 187 հատ տարբեր տեսակի ձկներ:

Վնասի չափը պարզվում է: Էլեկտրական սարքերը և ձկներն առգրավված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031