Ոստիկանության Երևանի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի պետը՝ ամբաստանյալի աթոռին

Դատարան է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի պետ Կամսար Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ., մինչև 2012թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի պետի պաշտոնում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ հեռավոր ազգական, ՀՀ ոստիկանության այլ ստորաբաժանումում ծառայող ոստիկանից խարդախության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, նրան ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու կեղծ խոստումով շահագրգռելով, նրանից թաքցնելով իր ծառայողական լիազորությունների շրջանակում հիշյալ խոստումը կատարելու անհնարինությունը, նրան դրդել է առանձնապես խոշոր չափերով՝ 7000 դոլար իբրև կաշառք տալ «ճանապարհային ոստիկանությունն ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց: Ապա վերջինիս համաձայնվելուց հետո նրանից իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերով՝ 5000 դոլարը, իսկ ավելի ուշ՝ մնացած 2000 դոլարը և խաբեությամբ հափշտակել, ծախսել է անձնական կարիքների համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Տեսանյութեր

Լրահոս