Բաժիններ՝

«Պլանքաշը իր փեսան է». Վալերի Հովհաննիսյանի մայրը Յուվեցի Կարոյից պատիվ կպահանջի. news.am

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) զրպարտում է Վալերի Հովհաննիսյանին, նրա վերաբերյալ կեղծ լուրեր է տարածում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Վերնիսաժի» կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Կարո Կարապետյանի հայտարարությանը, թե Վալերի Հովհաննիսյանը Ռուսաստանում երկու անգամ դատվել է՝ ավազակային հարձակում գործելու ու մարդ սպանելու համար:

«Ես իրենից պատիվ եմ պահանջելու իրա այլանդակ խոքերի, զրպարտանքների համար: Իմ տղան բարձրագույն ավարտ կիրթ տղա է: Էնքան անգրագետ է, որ չգիտի, որ եթե մարդ երկու հոգուց ավել մարդ է խեղդում կամ սպանում, նրան տալիս են ցման ազատազրում, իսկ ինքը ասում է՝ իբր իմ երեխեն հինգ հոգու է խեղդել, սպանել: Էդ ի՞նչ ստեր է ասում, իմ երեխեն օրինավոր է ու դաստիարակված»,- նշեԼ է Լիա Հովհաննիսյանը:

Տիկին Լիան հերքեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը, թե Վալերի Հովհաննիսյանը թմրամոլ է։

«Պլանքաշը իրա խուլիգան փեսան է, որ հինգ հոգու ուզում էր կյանքից զրկել: Սուտ հայտարարություններ է անում, իմ տղան ոչ ծխում է, սպորտսմեն տղա է, ոչ ալկոհոլ է օգտագործում, ոչ էլ մորֆի կամ պլան, էդ կարան ապացուցեն»,- ասել է տիկին Լիան՝ նշելով, որ Կարո Կարապետյանն այդ կերպ ցանկանում է վարկաբեկել իր որդուն։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ news.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս