Էդվարդ Նալբանդյանը «տեղն է դրել» Ադրբեջանի արտգործնախարարին
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «լավ տեղն է դրել» Ադրբեջանի արտգործնախարարին, երբ վերջինս ասել է, թե իբր Հայաստանը խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունները։
Մեր աղբյուրները փոխանցնեցին, որ Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի նախարարների ներկայությամբ Մամեդյարովին խորհուրդ է տվել խոսել հավաքի թեմաների շուրջ և չօգտագործել միազգային հարթակները դատարկ քարոզչության համար: Նույն աղբյուրները մեզ հետ զրույցում նշեցին, որ Ադրբեջանի արտգործնախարարը փաստարկ չի գտել պատասխանելու Նալբանդյանին։