Բաժիններ՝

Հովհաննես Մանուկյանը՝ Վերնիսաժի կրակոցների մասին. «Ես ինձ չեմ կարող նման շռայլություն թույլ տալ» (տեսանյութ)

«Նախաքննություն է ընթանում, ես իրավունք չունեմ նախաքնությանը միջամտելու: Քաղաքական գործիչները կարող են իրենց թույլ տալ նման բան անելու, ես կառավարության անդամ եմ, ինձ չեմ կարող նման շռայլություն թույլ տալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած միջադեպում վիրավորված Վալերի Հովհաննիսյանին անհարկի են ձերբակալել և պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) կարգադրությամբ են պահում:

Դիտարկմանը, որ տուժածի մայրը պնդում է, որ Վ.Հովհաննիսյանը պատշաճ բուժօգնություն չի ստանում, նախարարը նշեց, թե ինքը չի ստացել նման ահազանգ: Նա վստահեցրեց, թե այս ամիսների ընթացքում ՔԿՀ-ում բազմաթիվ հարցեր են լուծվել և իրադրությունը բարելավվել է:

«Անկախ որևէ հասարակական հնչեղությունից, որևէ գործի վերաբերյալ հանրային քննարկումներից, եթե որևէ ահազանգ կա, հիմնավոր ահազանգ, մենք անպայման զբաղվում ենք դրանով»,- նկատեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս