Բաժիններ՝

Մոլդովան Ռուսաստանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին կարծում է, որ Ռուսաստանը չի կատարել Մոլդովայի տարածքից զորքերի ու սպառազինության դուրս բերման մասին ԵԱՀԿ-ի ստամբուլյան գագաթաժողովի որոշումը՝ դրանով իսկ կոշտորեն ոտնահարելով սահմանադրական չեզոքության կարգավիճակը:

Այդ մասին նա հայտարարել է Քիշնևում ՆԱՏՕ ԽՎ-ի ղեկավար Հյու Բեյլիի հետ հանդիպման ժամանակ: Տիմոֆտին ընդգծել է, որ, առանց երկրի իշխանությունների համաձայնության« Մոլդովայի Հանրապետության տարածքում 14-րդ ռուսական բանակի ներկայությունը հանդիսանում է Մոլդովայի չեզոքության կոպիտ խախտում:

Ռուսական 14-րդ բանակը տեղակայված է չճանաչված Մերձդնեստրի հանրապետության տարածքում, ուր առկա են նաև վիթխարի զինապահեստներ (ավելի քան 21.000 տոննա արկ ու ավիառումբ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031