 
                        ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել դեպի Իսրայել ավիաչվերթների վրա դրված արգելքը
 
                                    France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) չեղյալ է հայտարարել սեփական ավիաընկերությունների վրա դրած արգելքը՝ կապված Թել-Ավիվի «Բեն-Գուրիոն» օդանավակայան չվերթներ կատարելու հետ:
FAA-ն հայտարարել է, որ կազմակերպության մասնագետներն այդ որոշումն ընդունլիս խորհրդակցել են ԱՄՆ-ի կառավարության հետ: Նրանք միասին գնահատական են տվել Իսրայելում տիրող իրավիճակին և մանրակրկիտ ուսումնասիրել են նոր տեղեկատվությունը, ինչպես նաև Իսրայելի կառավարության ձեռնարկած նոր քայլերը՝ ուղղված քաղաքացիական ավիացիայի համար պոտենցիալ ռիսկերի մեղմացմանը:
FAA-ն դեպի Իսրայել ամերիկյան ավիաընկերությունների չվերթների վրա 24-ժամյա արգելք էր դրել հուլիսի 22-ին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրանից հետո դիմել էր ամերիկյան կողմին՝ խնդրելով չեղյալ հայտարարել այդ արգելքը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        