Բաժիններ՝

Ռուսաստանը վերջին շաբաթներին մեծացրել է Ուկրաինա զենքի մատակարարումները. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանից Ուկրաինայի արևելք զենքի մատակարարումները շարունակվում են՝ չնայած նախորդ շաբաթ Դոնեցկի մարզում մալայզիական օդանավի աղետալի կործանմանը, ինչի հետևանքով զոհվեց 298 մարդ: Այս մասին գործակալությանը հայտնել է ՆԱՏՕ-ում նրա աղբյուրը, ով չի ցանկացել հայտնել իր անունը:

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ում նկատել են, որ վերջին շաբաթների ընթացքում մեծացել է Ռուսաստանից Ուկրաինա զենքի մատակարարումների ծավալը: Աղբյուրը հավելել է, որ իրենք նախկինի նման վկայություններ են ստանում Ռուսաստանից Ուկրաինա զենքի մատակարարումների մասին, ինչը չի կարող չառաջացնել մտահոգություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031