Բաժիններ՝

ԵՄ-ը ոչինչ չի ձեռնարկի ՌԴ-ի դեմ, քանի դեռ էներգետիկ կախվածության մեջ է նրանից. Մաքքեյն

The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները, որոնք այսօր պետք է ներկայացնի Եվրահանձնաժողովը.

«Դա կատակ է, ԵՄ-ը ոչինչ չի ձեռնարկի այնքան ժամանակ, մինչև որ անկախ չդառնա ռուսական էներգետիկայից: Մինչ այդ նա շարունակ միայն խոսելու է»: Մաքքեյնը հայտարարել է, որ ԵՄ-ի անգործության պայմաններում Մեծ Բրիտանիան պետք է գործի միակողմանի ու մտցնի բանկային սահմանափակումներ:

Մաքքեյնը, սակայն, կասկածում է, թե բրիտանական կառավարությունը կունենա այդքան համարձակություն, քանի որ նա ցանկանում է, որ բոլոր գումարները մնան Լոնդոնում: ԵՄ-ի Խորհուրդն այսօր քննարկելու է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Պուտինին մոտ կանգնած ռուս օլիգարխները սկսել են իրենց ակտիվները դուրս բերել Լոնդոնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս