Բաժիններ՝

Բուլղարիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին հայտարարել է իր հրաժարականի մասին: Բուլղարիայի խորհրդարանում տվյալ հարցի շուրջ քվեարկություն է անցկացվելու այսօր:

Այդ որոշումը կապված է Եվրախորհրդարանի ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցության ցուցաբերած վատ արդյունքների հետ: Դրանցում ձախերը հավաքել էին քվեների 19 տոկոսից էլ պակասը՝ զգալիորեն զիջելով պահպանողական «ԳԵՐԲ» կուսակցությանը:

Քաղաքական կուսակցություններն արդեն իսկ խորհրդակցել են վաղաժամ խորհրդարանական ընտրությունների թեմայի շուրջ: Նախագահ Ռոսեն Պլևնելիևը սրանից առաջ հայտարարել է, որ խորհրդարանը ցրվելու է օգոստոսի 6-ին, իսկ նոր կազմն ընտրվելու է հոկտեմբերի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031